Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Հայաստանում կան 44 հազար հոգեկան խնդիրներ ունեցողներ

Հայաստանում կան 44 հազար հոգեկան խնդիրներ ունեցողներ

Հայաստանում կան 44 հազար հոգեկան հիվանդներ, կամ հոգեկան հիվանդությունների հետ առնչվող մարդիկ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական հոգեբուժական ասոցացիայի նախագահ Արմեն Սողոյանը:

Վերջինս նշեց, որ հոգեբուժական հիվանդությունները բուժելի են, և շատ ծայրահեղ դեպք պետք է լինի, որ հիվանդությունը չբուժվի: «Յուրաքանչյուր հիվանդություն ունի բուժման միտում, սակայն մենք հանդիպում ենք դեպքերի, երբ մարդիկ շատ ուշ են դիմում բժշկին, դա է պատճառ հանդիսանում, որ շատ դժվարությամբ են բուժվում: Լինում են շատ հազվադեպ դեպքեր, որ բուժելը արդեն հնարավոր չի լինում»,- ասաց Արմեն Սողոյանը:

Բանախոսը նշեց նաև, որ հասարակությունն էլ պետք է ունենա իր ներդրումը, և պետք է հոգեկան հ իվանդություն ունեցող մարդկանց վերաբերվեն սովորական մարդու նման:

Ըստ Ա. Սողոյանի հիվանդությունները լինում են ժառանգական, սակայն լինում են նաև կյանքի բերումով: «Հիվանդությունները տարածվում են նաև տնտեսական ճգնաժամերի պատճառով, և այդ դեպքում հիմնականում տղամարդկանց մոտ է հանդիպում, քանի որ ընտանիքի հոգսը հիմնականում տղամարդկանց վրա է»,- ասաց Սողոյանը:

Հոգեբույժը գտնում է, որ այն հիվանդները, ովքեր տառապել են հոգեկան հիվանդությամբ, սակայն ապաքինվել են, նրանք որևէ վնաս չեն կարող տալ հասարակությանը, այլ կարող են ընդգրկվել հասարակության մեջ:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ